News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ում հակված չեն համեմատել Լեռնային Ղարաբաղի ու Ղրիմի իրավիճակները:

«Ես զուգահեռներ չէի տանի Ղրիմի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ»,-Ինտերֆաքսին է հայտարարել ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան, ով պատասխանատու է արտաքին-քաղաքական կուրսը որոշելու, ինչպես նաեւ ԱՊՀ-ում ու ԵվրաԱզԷՍ-ում քաղաքականության համար:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան նախագահներ՝ ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, որոնք ձգտում են նպաստել հայերի ու ադրբեջանցիների անմիջական երկխոսությանը: Վերջերս կայացել էր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի, որի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների ԱԳ նախարարները, բացի այդ կապի մեջ են մտել նաեւ երկու երկրների ղեկավարները: Կա նաեւ մերձդնեստրյան կարգավորման ձեւաչափ՝ «5+2»: Այդ ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,-ընդգծել է Նեբեզնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ