News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը բարեհաջող իրականացնում է ՄՄ-ի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Այս մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան, ով պատասխանատու է արտաքին-քաղաքական կուրսը որոշելու, ինչպես նաեւ ԱՊՀ-ում ու ԵվրաԱզԷՍ-ում քաղաքականության համար:

Ըստ նրա՝ «ճանապարհային քարտեզի» իրագործումը հիմք կհանդիսանա Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու պայմանագրի համար, որից հետո էլ երկիրը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը: Ղրղըզստանի համար «ճանապարհային քարտեզն» այժմ մշակվում է ու չի բացառվում, որ այն կընդունվի ապրիլի 29-ին:

ԱԳ փոխնախարարը նաեւ հիշեցրել է, որ ԵվրԱզԷՍ-ը մոտավոապես հաջորդ տարվա հունվարից կդադարեցնի իր գոյությունը, իսկ դրան փխարինելու կգա Եվրասիական տնտեսական միությունը, որի համար նախահիմք են հանդիսանում ՄՄ-ն ու ՄՏՏ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ