News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիմա բանակցում է խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է yerkir.am-ը: 

«Եթե ցանկություն կլինի այդ ուժերի կողմից: Հիմա հանրապետության նախագահը բանակցում է Ազգային ժողովում ներկայացված ուժերի հետ, միասին որոշում կկայացնենք»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է տեսնում նոր վարչապետը կառավարությունում, պատասխանեց. «Բոլոր տեսակի»:  

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման մասին՝ վարչապետն ասաց. «Քննարկելու ենք, լսելու ենք բոլորի պրոբլեմներն ու մտահոգությունները ու փորձելու ենք լուծում տալ: Մենք մեր ժողովրդի թշնամին չենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հանրության մեջ առկա խնդիրները լուծվեն: Դրա համար ժամանակ է պետք եւ ֆինանսական մեծ ռեսուրսներ: Առաջին քայլը լինելու է` լսել բոլոր քաղաքական ուժերին: Ես նաեւ ձեր աջակցությունն եմ ակնկալում, մենք միասին պետք է որոշում կայացնենք: Ես լինելու եմ բաց, թափանցիկ ու հասանելի բոլորի համար»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ