News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի պատգամավորի կողմից ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի պատգամավորներից Հեւալ Քվեստան Աբդուլլահ Օջալանին ներկայացրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Հայտնի է դարձել, որ քուրդ պատգամավորի դիմումն ընդունվել է Նոբելյան կոմիտեի կողմից։

Հեւալ Քվեստան ավելի վաղ նշել էր, թե Օջալանը շատ նման է Նելսոն Մանդելային եւ մեծ շանսեր ունի ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում է 278 թեկնածու, որոնցից 47-ը կազմակերպություններ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ