News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանաձորի շտապօգնության կայանից ապրիլի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998 թ. ծնված Էդիկ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 137 շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկում, վիճաբանության ժամանակ, Էդիկ Մ.-ին իր մոտ եղած դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն:

Էդիկ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ տրվել դատաբժշկի ուղեգիր:

Դանակն առգրավված է:

Գարիկ Դ.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ