News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, այսօր՝ ապրիլի 14-ին համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման   հետ կապված  տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության  պահպանմանն ու նախատեսված միջոցառումները  սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝

- Գարնան գյուղատնտեսական  աշխատանքների  գրաֆիկների պահպանումը։

- Ցրտահարությունից տուժած  համայնքներին օժանդակություն ցուցաբերելու  ՀՀ կառավարության  որոշման  պահանջների կատարումը։

- Սերմացուի, դիզելային վառելիքի եւ պարարտանյութի տրամադրման  պետական աջակցության ծրագրերի իրականացման  ժամկետների ապահովումը։

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել  ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։

Խոսելով  կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը  կրկին հիշեցրել է  նախատեսված ծրագրերի իրականացման  գործում  անձնական պատասխանատվության կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ