News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայերը ավանդաբար անտարբեր չեն այն երկրների հանդեպ, որտեղ ճակատագիրը նետել է իրենց նախնիներին կամ հենց իրենց: Այս մասին հայտարարել է տեսաբան, պատմագետ Մաքսիմ Ցարենկոն, հայտնում է  AnalitikaUA.net-ը:

«Ուկրաինայի հայերի հասարակա-քաղաքական ակտիվությունը, նրանց ինտեգրման աստիճանը սոցիալական փոխակերպումների շարժուն գործընթացին թույլ են տալիս պնդել, որ հայ հասարակայնությունը միանգամայն նկատելի դեր ունի մեր պետության կյանքում,- ասել է մասնագետը եւ նշել, որ «Ուկրաինայի հասարակա-քաղաքական կյանքին հայերի խոր ինտեգրման ակնհայտ ապացույցն են  Մայդանի զոհված ակտիվիստների անունները՝ Սերգեյ Նիգոյան եւ Գեորգի Հարությունյան»:

«Սփյուռքահայերի մտածելակերպը ինքնատիպ յուրահատկություն է ենթադրում՝ լինել հայկական էթնոսի եւ բնակավայր հանդիսացող պետության նվիրյալներ, չթաքնվել այլոց թիկունքում, այլ լինել առաջին շարքերում հասարակա-քաղաքական այն փոխակերպումների, որոնք ուղղված են ամբողջ սոցիումի կենսամակարդակի բարելավմանը: Սկզբունքայնությունն ու ինքնամոռացությունը, դատողության կառուցողականությունը, համախմբվածությունը եւ հաղորդակցման համար բաց լինելը, բարոյական բարձր չափանիշները դարեդար օգնում են Ուկրաինայի հայերին՝ լինել ուկրաինական հասարակության անքակտելի մասը», - հայտարարել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ