News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի «հեքիաթագիրներն» այս անգամ առանձնահատուկ կերպով են աչքի ընկել:  

Vesti.Az-ը հայտնում է, որ խմբագրությունը նամակ է ստացել՝ դրան կցված լուսանկարներով, որոնք արված են «Կարմիր գլխարկը» հեքիաթի պատկերազարդումներից:  «Եվրոպա» տպագրատան հրատարակած գրքում ամեն ինչ բնօրինակի նման ողբերգական չէ: Ադրբեջանական տարբերակում ճակատագիրն առավել բարեհաճ է Կարմիր գլխարկի հանդեպ, քան Պերրոյի հեքիաթում, որը երեխաների զգայուն հոգեբանության մասին չէր մտածել:  Եթե Շառլ Պերրոյի հեքիաթում պերսոնաժներն են մայրը, տատիկը, գայլը, որսորդները եւ հենց  Կարմիր գլխարկը, ապա ադրբեջանական տարբերակում հրաշքով հայտնվում է... աղջկա հայրը՝ կարկանդակները ձեռքին: «Ես կարծում եմ, որ գիրքը կազմողները, ենթադրաբար, մտահոգված են երկրում ամուսնալուծությունների աճով, երբ երեխաները անհայր են մեծանում, ուստի որոշել են երեխաների հոգեբանության վրա չազդել: Աղջիկը չպետք է անհայր մեծանա, առավել եւս՝ անտառի միջով միայնակ գնա տատիկի տուն: Ընդ որում՝ Կարմիր գլխարկի հայրը ոչ թե ինչ-որ գործազուրկ մարդ է, այլ միանգամայն ապահովված փայտահատ», - մեկնաբանում է հոդվածագիրը:

Այնուհետեւ սցենարը խաղաղ է զարգանում` ի տաբերություն Պերրոյի նկարագրած   «արյունռուշտ» սյուժեի:  «Սակայն մեր հեքիաթագիրները, լինելով խաղաղասեր, դրան այլ կերպ են մոտեցել: Կամիր գլխարկը մոտենում է տատիկի տանը, եւ այն պահին, երբ գայլը պատրաստվում է կուլ տալ նրան, վրա է հասնում քաջ փայտահատը եւ սպանում գիշատչին: Ցնցումից ուշքի գալ չհասցրած Կարմիր գլխարկը առաջին հերթին հարցնում է` ուր է տատիկը: Եվ այդտեղ, ի ուրախություն նրա, տատիկը, որը պարտիզանի նման հասցրել էր թաքնվել ֆաշիստ գայլից, «Մի լացիր, թոռնիկս, ես այստեղ եմ» ուրախ ճիչով դուրս է գալիս թաքստոցից», - գրում է հեղինակը:

Ադրբեջանցի «շառլ պերոները» որոշել են մինչեւ վերջ մարդասեր լինել եւ տատիկին որեւէ տեղ տեղավորել: Եվ այդտեղ հայր փայտահատը որոշում է տատիկին ապաստան տալ իր տանը, որտեղ իրենք երջանիկ կապրեն չորսով:  «Անկեղծ ասած, ես ցնցված էի եւ զայրացած: Զայրացած, քանի որ «հեքիաթի» հեղինակներն այդպես էլ չէին ավարտել այն: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ տատիկի տան հետ, որքան մանաթ առաջարկեց որսորդը յուրաքանչյուր քմ-ի դիմաց: Ափսոս, մեր երեխաներին արդեն այսօր պետք է սովորեցնել պատրաստ լինել  հասուն կյանքին: Իսկ ապագայում մեր երեխաներին սպասվում են ադրբեջանական մեկնաբանությամբ ավելի հետաքրքիր հեքիաթներ, որոնք հրատարակվել են նույն «Եվրոպա» տպագրատան կողմից: Օրինակ «Մաշան եւ արջը» հեքիաթը: Տեսնենք, թե այս անգամ ինչպիսին կլինի մեր հեքիաթասացների երեւակայության թռիչքը: Հնարավոր է՝ նրանք Մաշայի համար էլ ծնողներ գտնեն», - նշել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ