News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների եւ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ներկայացվող եռամսյակային հաշվետվություններին, ընդգծել է, որ պետք է մանրամասնորեն ներկայացվեն հաշվետվու ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու ըստ այդմ նաեւ խիստ հսկողություն սահմանել ծրագրված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ : Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության նկատմամբ մենք պարտավոր ենք խիստ հսկողություն սահմանել, ու հատկապես խստորեն վերահսկել ֆինանսական մուտքերն եւ ծախսերը, որպեսզի հասկանալի լինի, թե որքանո°վ են կարողանում ապահովել տարեկան նախանշված ցուցանիշները:

Մեզ համար պարզապես անընդունելի է, երբ համայնքային բյուջեից գումարներ ենք հատկացնում այս կամ այն ոլորտում նախատեսված աշխատանքների իրականացման համար, սակայն տարեվերջին որոշ կազմակերպություններ հաշվետվություններ են ներկայացնում, որ պարտքեր ունեն: Մինչդեռ ունենք նաեւ կազմակերպություններ, որոնք ոչ միայն պարտքեր չեն կուտակում, այլեւ կարողանում են տարին փակել որոշակի տնտեսումներով: Եվ հատկապես այս տեսանկյունից մենք պետք է լրջորեն ուսումանասիրենք մեր ենթակայության այն կառույցների աշխատանքը, որոնք պարտքեր են կուտակում, եւ փորձենք հասկանալ, թե ինչի արդյունք է այն: Ըստ այդմ, պետք է վերլուծենք տվյալ կառույցներում իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ու անհրաժեշտության դեպքում նաեւ վերանայենք տվյալ աշխատանքների պատասխանատուների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ