News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքից ապրիլի 13-ին երիտասարդ հայ է զոհվել՝ Ռուբեն Ավանեսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հոգեւոր հովիվ, տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը:

Վերջինս հաղորդել է, որ ըստ առկա նախնական տեղեկությունների՝ 29-ամյա Ռուբեն Ավանեսյանը ավտոմեքենայի ղեկին է եղել, երբ անհայտ անձինք փորձել են կանգնեցնել նրան, սակայն տղամարդը կանգ չի առել, ինչի արդյունքում էլ նրա ուղղությամբ կրակ են բացել. «Դա Ավանեսյանի մահվան վարածներից մեկն է, ներկայումս իրավապահները հետաքննություն են իրականացնում: Զոհվածի մարմինը դիահերձարանում է, փորձաքննության անցկացումից հետո կհայտարարվի նրա մահվան պատճառը»:

Ռուբեն Ավանեսյանը Ուկրաինայի քաղաքացի էր ու բնակվում էր Դոնեցկում: Նուրիջանյանի խոսքով՝ հարազատներին հայտնի չէ, թե ինչու էր նա մեկնում Սլավյանսկ. «Հարազատերի խոսքով՝ Ավանեսյանը քաղաքականությամբ չէր հետաքրքրվում ու Սլավյանսկում հակառակորդ կողմերից եւ ոչ մեկը չէր ներկայացնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ