News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով միջնաժամկետ վարկի եւ 610 մլն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տեսքով ֆինանսական օժանդակության փաթեթին: 

Որոշման մասին հայտնել է ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` համապատասխան գրառում կատարելով Թվիթթերի էջում: 

1 մլրդ եվրոյի չափով միջնաժամկետ վարկն ուղղված է վճարային հաշվեկշռի շտապ կարիքներին` համաձայն ԱՄՀ տնտեսագիտական վարչության ծրագրի, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ