News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում իրավիճակն անհույս է, գրում են գերմանական թերթերի տեսաբանները՝ գնահատելով երկրի արեւելքի իրադրությունը եւ Ռուսաստանի դերը այդ իրադարձություններում:  Նրանք դեպքերի զարգացման մի քանի սցենար են տեսնում:

Ուկրաինայում իրավիճակն անհույս է, իսկ դրա իշխանությունները բարդ ընտրության առջեւ են՝ կատարել երկրի արեւելքի անջատողականների պահանջնե՞րը, թե՞ փորձել կարգուկանոն հաստատել ուժային մեթոդներով, գրում է Կլաուս Հիլենբրանդը ապրիլի  14-ին Die tageszeitung թերթում տպագրված  «Պետությունը կործանման վտանգի տակ է» հոդվածում:

«Ըստ ամենայնի, Կիեւի ղեկավարությունը հակված է երկրորդ տարբերակին, որն էլ հղի է առավել լուրջ հետեւանքներով: Իշխանությունների ձեռնարկած միջոցները, հնարավոր է, իրավաչափ են օրենքի տեսակետից: Բայց տեղի ռուսալեզու բնակչության համար ցուցարարների շարքերում զոհերը Կիեւի իշխանությունների՝ փոխզիջման հասնելու շահագրգռվածության մասին չեն վկայում:

Հիմնավոր է, թե ոչ, սակայն Դոնեցկի, Լուգանսկի կամ Սլավյանսկի  «ռուսների» շրջանում անվստահություն է տիրում վաղվա օրվա հանդեպ: Իմաստուն քայլ կլիներ ողջ լրջությամբ վերաբերվել այդ վախերին եւ ամրապնդել այդ մարդկանց իրավունքները` կենտրոնացված պետության մեջ», - ընդգծում է Հիլենբրանդը:

Ինչպիսի՞ն են Ուկրաինայում իրադարձությունների զարգացման հեռանկարները գերմանացի մեկնաբանների տեսակետից: Կլաուս Հիլեբրանդը Die tageszeitung-ի էջերում նկարագրում է երկու հնարավոր սցենար, հայտնում է Deutsche Welle-ն:

«Հնարավոր է, Ուկրաինան ունենա Կիպրոսի ճակատագիրը. Երկրի պառակտում երկու մասի` երրորդ պետության միջամտության հետեւանքով եւ համաշխարհային հանրության կողմից առանձին տարածաշրջան չճանաչվելը:

Կարող է պատահել, որ Ուկրաինայում հանուն իշխանության պայքարը վերաճի քաղաքացիական պատերազմի, ինչպես Հարավսլավիայոմ: Եւ  պահպանվում է նաեւ այն հավանականությունը, որ Ուկրաինան կմնա մեկ ամբողջություն: Սակայն դրա համար Կիեւն իր ազդանշանները փամփուշտների տեսքով չպետք է ուղարկի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ