News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը վերածվում է այնպիսի զինվորական կալիբր արտադրող երկիր, որից ամբողջ աշխարհը հրաժարվում է: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական արտադրության հերթական դիպուկահարային զենքի ի հայտ գալը:

«Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հիացական հրապարակումներից, այդ երկիրը դարձել է դիպուկահարային զենքի «հայրենիք»: Դա ծիծաղելի է: Սակայն էլ ավելի ծիծաղելի է այն, որ աշխարհում գոյություն ունի այնքան 7,62 տրամաչափով ինքնաձիգեր, որ եւս մեկը հայտնագործելու կարիք չկա»,-ընդգծել է փորձագետը: Ըստ որում, նահիշեցրել է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրները, աստիճանաբար շահագործումից հանում է այդ տրամաչափերով զենքերը:

ԱՊԱ-ի տեղեկություններով ՝Մալայզիայում տեղի ունեցող ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է ադրբեջանական պաշտպանական արդյունաբերության հերթական «գլուխգործոցը»: Խոսքը «Յագուզագ» դիպուկահարային ինքնաձիգի մասին է, որը լիցքավորվում է NATO 7.62х51 տրամաչափի փամփուշտներով: Զենքի փորձարկումն ավարտվել է:

Ավելի վաղ Ադրբեջանն արդեն տեղեկացրել էր աշխարհին խոշոր տրամաչափի դիպուկահարային զենքերի ստեղծման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ