News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ Սեյրան Օրդինյանը մեղադրվում է երկու տարի առաջ՝ 2012թ. մայիսի 23-ին ժամը 23:30-ի սահմաններում մոտ 59 տարեկան քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ դրանից հետո փախուստի դիմելու մեջ:

Դեպքի օրը սակայն տղամարդը ոստիկաններին պատմել էր, որ դիտահորն է ընկել՝ չպատմելով եղելությունը: Այնուամենայնիվ, ոստիկաններին այս տարվա մարտի 14-ին հաջողվել էր պարզել իսկական մեղավորին եւ բերման ենթարկել:

Ոստիկանությունում արդեն Սեյրան Օրդինյանը պատմել էր, որ երթեւեկելիս նկատել էր տղամարդուն, սակայն չէր կարողացել ժամանակին արգելակել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Ամենաշատ