News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան աշխարհի երկրները պետք է ռազմական աջակցություն տրամադրեն ուկրաինացիներին՝ ՌԴ դեմ պայքարի հարցում, որը շարունակում է Ուկրաինայի հերթական մարզերը գրավելու փորձերը: Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական ու ամերիկացի հայտնի վերլուծաբան Զբիգնեւ Բժեզինսկին՝ СNN-ի եթերում, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

«Ռուսաստանը պնդում է, որ դա մարդկանց ընդվզում է, սակայն իրականում ստուգում է, արդյոք կարող է այդ տարածքը գրավել առանց մեծ հակազդեցության ու շարունակել ասել, որ այն ինքն է առանձնացել Ուկրաինայից»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ հակամարտության դեպքում ռուսները ծրագրում են զորքեր մտցնել ու կենտրոնցանել Ուկրաինայի հետ սահմանին եւ հավելել է, որ իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի հենց ուկրաինացիներից:

Բժեզինսկին կոչ է արել հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել ուկրաինացիներին, քանի որ դա կնվազեցնի ռազմական հակամարտության հնարավորությունը:

Բժեզինսկին նաեւ զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի իրադարձությունների ու Վիետնամում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակամարության միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ