News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պսկովի մարզի ոստիկանությունը ձերբակալել է հնագիտական քոլեջի երկու ուսանողների, որոնց կասկածում է անչափահասի սպանության մեջ: Չարագործները տղային մահացու վնասվածքներ են հասցրել, երբ նրան հանդիպել էին կանգառում:

Ինչպես հաղորդվում է, որ հանցագործության մեջ կասկածում են 15 եւ 16 տարեկան երկու ուսանողների: Նրանք արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել, հաղորդում է «ԲալթԻնֆոն»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ն:

Հանցագործությունից ժամեր անց իրավապահներն արդեն ձերբակալել էին երկու կասկածյալներին:

Ոստիկանության վարկածով՝ կեսգիշերին ձերբակալվածները եղել են Ժիժիցա կայարանի տրանսպորտի համար նախատեսված կանգառում: Այնտեղ «հարբած ուսանողներն առանց պատճառի հարձակվել են աշակերտի վրա ու դաժանաբար ծեծի ենթարկել նրան»: Երբ տղան կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են երկաթգծերի վրա ու թողել այնտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ