News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի վթարային երկու շենքերի բնակիչներին բնակարաններ կտրվեն: Այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 5 եւ 7 վթարային շենքերի բնակիչներին:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաեւ ոլորտի պատասխանատու մի շարք պաշտոնյաներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին այդ շենքերում գրանցված ընտանիքներին բնակարաններով փոխհատուցելու հետ կապված հարցեր:

Ա. Հարությունյանը ներկայացրել է ընդհանուր սկզբունքները, որոնց հիման վրա որոշվելու է տրվող բնակարանների մակերեսը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ եթե կան այնպիսի ընտանիքներ, որոնք ցանկանում են լրացուցիչ մակերեսով բնակարաններ ձեռք բերել, ապա նրանք կարող են հիփոթեքային վարկ վերցնել այդ նպատակով: Այս հարցում եւս, ըստ վարչապետ Ա. Հարությունյանի, կառավարությունը պատրաստ է աջակցել բնակիչներին:

Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ փոխհատուցման իրավական հիմքերի ժամանակին պատրաստման ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ