News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ, 21-ամյա Մանուկ Ասատրյանն ու Արտավազդ Դավթյանը, Երեւանի բնակիչներ, 21-ամյա Էրիկ Հարությունյանն ու 32-ամյա Էմիլ Գազազյանը մեղադրվում են բենզալցակայանների վրա ավազակային հարձակումներ գործելու մեջ:

Հանցավոր խումբը ավազակային հարձակումները սկսել է մթերային խանութներից, այնուհետեւ արդեն անցել բենզալցակայաններին: Հարձակվել է դիմակավորված եւ զինված, սպառնացել աշխատակիցներին եւ հափշտակել գումար: Մարտի 31-ին էլ խումբը թալանել է հնդիկ երիտասարդի, սակայն արդեն ապրիլի 10-ին ընդամենը մեկ ժամում ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել բոլորին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Ամենաշատ