News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Կարեն Օհանյանը, Արգավանդ գյուղի բնակիչ, 27-ամյա Ռոման Ներսիսյանը եւ Ջանֆիդա գյուղի բնակիչ 24-ամյա Ռազմիկ Դաշտոյանը մեղադրվում են Արմավիր քաղաքում ծեծկռտուք սարքելու եւ միմյանց հայհոյելու մեջ:

Ապրիլի 8-ի վաղ առավոտյան Աբովյան փողոցի շենքերից մեկի բակում իսկական «պատերազմ» էր: Մի խումբ երիտասարդներ իրար ծեծում էին ապակյա շշերով, հայհոյում: Վեճն ավարտվեց միայն այն ժամանակ, երբ բնակիչներից մեկը դուրս եկավ եւ հրացանով օդ կրակեց:

Ոստիկանությունն արդեն պարզեց, որ նշված տղամարդիկ նախորդ օրը եկել էին Կարենին հյուր, իսկ վեճը սկսվել էր «զոն նայելու» պատճառով:

«Զանգեցինք «Արթիկի» զոն ու իմացանք, որ զոն նայողը Կարենի ասած մարդը չէ, ու էդպես սկսվեց կռիվը, հետո դուրս եկանք փողոց ու էնտեղ շարունակվեց: Ռազմիկն ասաց՝ տեսար, կրեցի, գնա 20 շիշ պիվան բեր, Կարենն էլ՝ թե դու գնա, ու էդպես էլի»,- ոստիկաններին պատմեց միջադեպի մասնակիցներից մեկը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Ամենաշատ