News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ի ծնե կույր 28-ամյա Արմինե Ղազարյանն այլեւս գործազուրկ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ասաց, որ ապրիլի 14-ին հանդիպել է Արմինեի հետ եւ պայմանավորվել են, որ նա աշխատանքի կանցնի ԿԳՆ-ում:

«Վարչություններից մեկում պայմանագրային աշխատող կլինի սկզբի համար, քանի որ աշխատանքային ստաժ չունի»,-ասաց նախարարը: Արմինե Ղազարյանն աշխատելու է ԿԳՆ զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունում, առաջիկա օրերին նա արդեն աշխատանքի կանցնի:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հրապարակումից հետո Արմեն Աշոտյանն ապրիլի 10-ին անձամբ զանգահարել եւ իր մոտ էր հրավիրել ի ծնե կույր Արմինեին, որը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, այնուհետեւ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Ամերիկյան համալսարանը, անցել վերապատրաստման դասընթացներ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Արմինեն հենց այդ փաստաթղթերով էր գնացել նախարարություն:

«Ստեղծարար, վերլուծական միտք պահանջող, միեւնույն ժամանակ մտքի թռիչք պահանջող եւ ուգեւորություն եւ նոր բան անելու հնարավորություն»,- ժպտալով ասում է 28-ամյա աղջիկը: Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Արմինեն ասել էր, որ ցանկանում է ԿԳ նախարար դառնալ

Տպել
Ամենաշատ