News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի սպորտ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Տարոնցի փոողցի եւ Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 1724L եւ «Դեու» մակնիշի 937 ՍՍ 63 համարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 42-ամյա Ա. Ի-ն, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ