News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության համար ուկրաինական ճգնաժամի ենթատեքստում հիմնական հարց է հանդիսանում, թե արդյոք անհրաժեշտ է ավելացնել «Արեւելյան գործընկերության» վերանայված տարբերակում անվտանգության չափը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անհանգստությանը կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի վրա ունեցած ազդեցությանը, նա նշել է, որ նման անհանգստություն վերջին շաբաթների ընթացքում հաճախ է հնչում, ընդ որում ոչ միայն ԱՄՆճի, այլ նաեւ ԵՄ կողմից: «Առավել մտահոգիչ է Մոլդովան՝ Մերձդնեստրի պատճառով: Հարկավոր է նոր ազդանշաններ սպասել Ուկրաինայի, Ռուսաստանի արտգործնախարարների եւ Արտաքին քաղաքակության եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի առաջիկա հանդիպումից»,- կարծիք է հայտնել բրիտանացի փորձագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կատարած  հայտարարության համաձայն Միացյալ Նահանգներին մտահոգում է այն ազդեցությունը, որն ուկրաինական ճգնաժամը կարող է ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ այլ հարեւանների վրա: Նուլանդի խոսքով՝ ճգնաժամն ավելացրել է ԱՄՆ-ի ուշադրությունը ոչ միայն կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի նկատմամբ, այլ «ազատ ու խաղաղ Եվրոպայի ճանապարհին անվտանգությանը տրանսատլանտյան մարտահրավերների լայն շրջանակի իմաստով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ