News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանանց կողմից «Facebook» սոցիալական ցանցի օգտագործումը բացասաբար է անդրադառնում նրանց ինքնագնահատականի վրա, մասնավորապես, սեփական կազմվածքն ընդունելու հարցում, հաղորդում է «HealthDay News»-ը:

Մասնագետները հարցում են անցկացրել 881 ուսանողուհու շրջանում են պարզել են, որ միջինը յուրաքանչյուրն օրական մոտ 80 րոպե անցկացնում է սոցցանցում: Ավելի հաճախ աղջիկները կարդում են նորությունների ժապավենը, դիտում են օգտատեր մյուս աղջիկներ լուսանկարները, հաղորդում է «MedDaily.ru»-ը:

Ընդ որում որքան շատ ժամանակ էին նրանք անցկացնում սոցցանցում, այնքան շատ էր հավանականությունը, որ սկսում էին համեմատել իրենց մյուսների հետ. համեմատությունն ի վնաս իրենց էր: Փորձի մասնակիցների միջին քաշը կազմում էր 67,59 կգ, նրանք ցանկանում էին մոտ 9 կգ-ով նիհարել: Միջինն աղջիկները ցանկանում էին ունենալ մոտ 58,97կգ քաշ:

Նմանատիպ արդյունքները բնորոշ էին այն աղջիկների համար, ովքեր փորձում էին նիհարել: Նրանք, ովքեր նման ցանկություն չունեին, առանձնանում էին բարձր ինքնագնահատականով սոցցանցում լուսանկարներ դիտելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ