News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը երեւանցիները ընդհանուր առմամբ անտարբեր են վերաբերվում։ NEWS.am-ի հարցախույզը ցույց է տվել, որ նրանք նոր վարչապետից դրական փոփոխության ակնկալիք չունեն։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանին միջեւ քաղաքացիները տարբերություն առանձնապես չեն տեսնում, միայն մի քաղաքացի նկատեց, որ «Տիգրան Սարգսյանը գոնե տնտեսագետ էր, իսկ Հովիկ Աբրահամյանի կրթության մասին ոչինչ չգիտի»։

«Ո՞ր ոլորտներին պետք է ուշադրություն դարձնի նոր վարչապետը» հարցին հարցվածների պատասխանները շատ տարբեր էին՝ իրենց բակի ջրափոսից, մինչեւ ստրիպտիզ ակումբների ու կազինոների փակում եւ նույնիսկ քվանտային ֆիզիկայի զարգացում։

Տպել
Ամենաշատ