News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, «Մհեր Մկրտչյան» թատրոնում, այսօր՝ ապրիլի 14-ին, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել են համերգ` «Օրրան»-ի տարեց շահառուների մասնակցությամբ` «Թող գարունները գան ու չգնան» խորագրով:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Համերգացանկում ընդգրկվել էին հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, ժողովրդական երգեր, 80-ականների էստրադային երգեր եւ դաշնամուրային կատարումներ:

Նշենք, որ «Օրրան»-ի բարեկամների թվում են նաեւ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը եւ նրա տիկին Անժելա Մադաթյանը: Նրանց առատաձեռն նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի` Վանաձորի կենտրոնում 30 կարիքավոր տարեցներ փետրվարից ապահովված են  ամենօրյա տաք սննդով:

«Առանց անցյալի՝ չկա ներկա կամ ապագա: Մեր այսօրը դուք եք կերտել: Ծնողներն ու մեծերն այն օրհնությունն են, որը մեզ ստիպում է հավատալ, որ դիմացինի մասին հոգ տանելն անչափ կարեւոր է: Տարեց մարդկանց աչքերում արտացոլվում են մեր ազգի պատմությունն ու ձեռքբերումները: Մենք արժեւորում ենք ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը. այդ պահերը մեր մեջ դաստիարակում են ուժեղ կամք ու իմաստություն են տալիս»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Ամենաշատ