News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում այլեւս չեն գնի Ռիգայի «ՎԵՖ» ռադիոընդունիչներն ու հայկական ԵրԱԶ ավտոմեքենաները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լատվիայի էկոնոմիկայի նախկին նախարար, լատվիական «Pasazieru Vilciens» ընկերության տնօրենների խորհրդի անդամ(Լատվիայի երկաթգծի շարժակազմի օպերատոր) Այգարս Շտոկենբերգսը:

Այն հարցին, թե շահել են արդյոք Հայաստանն ու Բալթյան պետությունները ԽՍՀՄ փլուզումնից՝ կորցնելով էլեկտրակատեխնիկական արդյունաբերությունն ու մեքենագործությունը, Շտոկենբերգսը պատասխանել է. «Արդի տնտեսական իրավիճակում  մենք երբեք չէինք կարողանա ռադիոսարք վաճառել, վագոն կամ հեռուստացույց, թեեւ խորհրդային ժամանակներում դրանք թողարկվում էին: Իրավիճակը պարզ է. հաղթում է նա, ով ավելի ուժեղ եւ մրցունակ է: Եթե երկիրը նոր տեխնոլոգիական գիտելիքներ չունի, ստիպված է հրաժարվել որոշ արտադրատեսակներից: Նույնը նաեւ Հայաստանի դեպքում: Նրանք այլեւս ԵրԱԶ չեն արտադրում, իսկ եթե անգամ արտադրեն, ապա նույնիսկ Ռուսաստանը չի գնի:

Նրա կարծիքով՝ սխալ է խոսել բալթյան տնտեսությունների եւ Ռուսաստանի ապաինտեգրացման մասին: «Մինչեւ այժմ մեր ներկրման եւ արտահանման մոտ 10 տոկոսը Ռուսաստանին է պատկանում: Մենք վերջապես հավասարակշռություն ենք ստեղծում մի քանի գործընկերների միջեւ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ»,- հայտարարել է Շտոկենբերգսը:

Այն հարցին, թե արդյոք պետությունը խնդիրներ չունի ԵՄ համար նախատեսված արտադրանքների քվոտաների հետ, մասնավորապես կաթնամթեքրի դեպքում, նա հիշեցրել է, որ 2015թ.-ին կաթնամթերքի քվոտաները հանվում են: Այնպես որ մրցունակությունն առավելապես կախված կլինի նրանից, թե որ երկիրն ու որքան կսուբսիդավորի իր արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ