News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օրերս մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում անցկացվող «Կակաչների սիմֆոնիա» 37-րդ ամենամյա փառատոնին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր նաեւ Հայաստանի Գյումրի քաղաքը, որը 2012թ. հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ: Այդ առիթով քաղաքագլուխ Տուդոր Պենդիուկին փոխանցվել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես պատրաստակամություն է հայտնվում ակտիվացնելու Պիտեշտի հետ բազմաոլորտ համագործակցությունը եւ այդ նպատակով իրականացնել փոխայցելություններ: Պիտեշտի քաղաքապետի հետ մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, փոխվարչապետ Լիվիու Դրագնեան, եվրապառլամենտի պատգամավոր Վիորիկա Դանչիլան, պատգամավորներ, սենատորներ, Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական երեք քաղաքների պատվիրակություններ:

Միջոցառումը մեկնարկել է Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, կազմակերպված ծաղիկների շքերթով:

«Կակաչների սիմֆոնիան» Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների եւ ցուցադրվող արտադրանքի քանակը:

Տպել
Ամենաշատ