News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն սառեցրել է ուկրաինացի պաշտոնյաների հաշիվները, որոնք կասկածվում են յուրացումների մեջ:

Համապատասխան որոշումը կայացրել են Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները՝ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է pravda.com.ua-ն՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը:

Այն անձանց անունները, որոնց վերաբերում են պատժամիջոցները, կհրապարակվեն վաղը՝ ապրիլի 15-ին: Այսպիսով՝ այն անձանց ընդհանուր թիվը, որոնց հաշիվները ԵՄ-ն սառեցրել է կոռուպցիայի համար, հասել է 22-ի:

Ավելի վաղ Շվեյցարիան սառեցրել է 29 ուկրաինացի նախկին  պաշտոնյաների ակտիվները: Նրանց շարքում են Սերգեյ Արբուզովը, Նիկոլայ Ազարովը եւ նրա որդին՝ Ալեքսեյը, Ալեքսանդր Եֆրեմովը, Ռաիսա Բոգատիրեւան, Յուրի Իվանյուշչենկոն, Սերգեյ Կլյուեւը, Բորիս Կոլեսնիկովը, Ելենա Լուկաշը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ