News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի արտաքին գործերի նախարարներն Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձություններում մեղադրում են Ռուսաստանին, սակայն դեռ պատրաստ չեն ավելացնել պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, դրան էր հանգում ԵՄ արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, ովքեր հավաքվել էին հանդիպման Եվրոպայի Խորհրդի Լյուքսեմբուրգի նստավայրում:

«Այն, ինչ տեղի ունեացավ Ուկրաինայում վերջին 48 ժամվա ընթացքում, ճգնաժամի հետագա սրում է, որը կարող է հանգեցնել հետագա երկկողմանի միջոցառումների»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը: Նրա խոսքով՝ կասկած չկա, որ պատժամիջոցները ծրագրել է Ռուսաստանը»:

Նրա նիդերլանդացի գործընկեր Ֆրանս Տիմեմանսը հայտարարել է, որ ԵՄ-ն կմտածի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին, սակայն Եվրոպան դեռ պատրաստ չէ անցնել պատժամիջոցների նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են ուկրաինական արդյունաբերական արտահանման հիմնական մասի մաքսային տուրքերի չեղյալ հայտարարումը: Որոշումը կգործի ապրիլի վերջից: Հաստատվել է նաեւ Կիեւին 1 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ աջակցությունը:

Վկայակոչելով նախարարների հայտարարության նախագիծը՝ Wall Street Journal-ը հաղորդում է պատժամիջոցների ցուցակում ռուս պաշտոնյաների թվի ավելացման հնարավորության մասին: Սակայն նախարարները ցանկանում են սպասել ապրիլի 17-ին Ժնեւում քառակողմ հանդիպմանը(ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, ԵՄ): Նշվում է, որ ԵՄ-ն մտածում է հետագա պատժամիջոցների մասին, սակայն անհապաղ գործողությունների դեռ պատրաստ չէ:

Հայտարարության նախագծում նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է նախագահական ընտրություններից հետո որքան հնարավոր է շուտ Կիեւի հետ առեւտրական եւ քաղաքական ծավալուն պայմանագիր կնքել:

Նշվում է, որ նախարարները կարող են հանձնարարել Եվրահանձնաժողովին պատասխանել Վլադիմիր Պուտինի՝ եվրոպական երկրների 18 վարչապետերին ուղղված նամակիին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ գազի մատակարարումն Ուկրաինա կարող է դադարեցվել:

Նախարարենրը «խորը մտահոգություն են» հայտնել Ուկրաինայի համար գազի գնի միակողմանի բարձրացման վերաբերյալ  եւ վստայություն են հայտնել, որ գազի գնի հետ կապված բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցային եղանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ