News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ գործադիր մարմնի նիստ է հրավիրել ապրիլի 17-ին, ժամը 20.00-ին, Խորհրդի նիստ նախատեսված չէ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Հարցին, թե այդ նիստին հայտնի կդառնա ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելիք թեկնածուի անունը, նա նշեց, որ եթե իրենց կուսակցության ներսում կոնսուլտացիաները, քննարկումները ավարտված լինեն, ապա կանդրադառնան այդ հարցին, իսկ եթե ոչ, ապա այդ հարցը կմնա մյուս շաբաթ:

«Քննարկումները ընթանում են, տեսակետները կարտահայտեն, վերջնական կարծիքը կձեւավորվի, նախագահը կներկայացնի, կորոշենք»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը: Նա շեշտեց, որ նախորդ նիստին նախագահը որեւէ թեկնածուի անուն չի հնչեցրել, հետեւաբար` Աժ բոլոր պատգամավորներն էլ հավանական թեկնածուներ են:

NEWS.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ն ԱԺ նախագահի թեկնածուի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ կայանալիք նիստից հետո: Նախագահը ԱԺ նախագահի պաշտոնում քաղաքական մեծամասնության կողմից առաջադրվելիք թեկնածուի անունը կներկայացնի ԳՄ-ին, այն հավանության արժանանալուց հետո թեկնածությունը կհաստատվի Խորհրդի նիստում: Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ Աժ նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուները  նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, պատգամավոր Կարեն Կարապետյանն է եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին, որին հաջորդել էր կառավարության հրաժարականը: Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահի առաջարկությամբ վարչապետի պաշտոնում է առաջարկվել խորհրդարանի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աժ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով էլ կվարի ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստը: Այդ քառօրյայի ժամանակ էլ կընտրեն ԱԺ նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ