News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «2013թ. մոտ 3 մլրդ դրամ պետբյուջեից նախատեսվածից ավելի է վճարվել հղիության, ծննդաբերության նպաստների եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար. սա Վերահսկիչ պալատի հերթական բացահայտումներից է։ Պալատն օրերս հրապարակել է 2013թ. հաշվետվությունը, որտեղ ոլորտ առ ոլորտ ներկայացված են գերատեսչությունների թերացումները։

Սոցիալական ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է «կասկածելի» հղիների, որոնք որոշ ընկերություններում աշխատանքի են ընդունվել եւ պայմանագիր են կնքել հղիության նպաստ ստանալուց ընդամենը 1-2 ամիս առաջ։

Պալատն արձանագրել է նաեւ, որ որոշ ընկերություններում 2011թ. համեմատ 2013-ին հիվանդ աշխատակիցների թիվն աճել է, որոնք պետբյուջեից հիվանդության նպաստ են ստացել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ