News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը հաստատել է հասարակական անվտանգությանը վերաբերող օրինագիծը, որը, մասնավորապես, ներկայացնում է համացանցից օգտվելու նոր կանոնները: նորույթը պահանջում է, որ Իսպանիայի յուրաքանչյուր քաղաքացի կամ հյուր, որը կցանկանա ինտերնետ-սրճարանից օգտվել, պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի:

Փորձագետները համարում են, որ դա ուղղված է առաջին հերթին ապօրինի ներգաղթյալների դեմ եւ թույլ կտա իշխանություններին հեշտությամբ հայտնաբերել նրանց: Այս կանոները խախտող օբյեկտների սեփականատերերը կտուգանվեն 100-ից մինչեւ 60 հազար եվրո գումարով, հաղորդում է Ukrinform-ը՝ վկայակոչելով Espanarusa-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ