News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ապրիլի 14-ի երեկոյան Դոնեցկի կենտրոնում բազմահազարանոց ռուսամետ հանրահավաքի մասնակիցները, որոնք արդեն մեկ շաբաթ է գրավել են մարզկենտրոնի շենքը, մեկ րոպե լռությամբ հարգել են Ուկրաինայի քաղաքացի Ռուբեն Ավանեսյանի հիշատակը: Այն մասին, որ Ավանեսյանը ժողովրդական աշխարհազորի ներկայացուցիչ էր, հաղորդել է ԴԺԱ ղեկավար Միրոսլավ Ռուդենկոն: Ռուդենկոն պատմել է Ավանեսյանի մահվան մանրամասները, որոնք ներկայացնում է NEWS.am-ը:

Նա նշել է, որ ազգայնականները ներխուժել են Դոնեցկի Ազգային Հանրապետություն, Սլավյանսկում մարտեր են ընթացել: Հենց այնտեղ էլ զոհվել էր Ավանեսյանը, ով ժողովրդական աշխարհազորի ներկայացուցիչ էր: Նա երկու երեխա ուներ: Ավանեսյանը առաջին զոհն է, Դոնբասի առաջին հերոսը, որը զոհվեց՝ պաշտպանելով Դոնեցկի Ազգային Հանրապետության ազատությունն ու անկախությունը:

Նա պատմել է, որ քաղաքի մուտքի մոտ Ավանեսյանն ու նրա համակիրները նկատել են, որ իրենց երկու մեքենաներ են հետապնդում, հետո երրորդ մեքենան փակել է նրանց ուղին: Մեքենաներից դուրս են եկել Աջ հատվածի ներկայացուցիչներն ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Ավանեսյանը վնասվածքներ է ստացել որովայնի, սրտի ու ոտքերի հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ