News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արտաշատի բաժնում, ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում հրդեհ է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 61-ամյա Հարություն Բ.-ի տան բակում լցված պոլիէթիլենի հումքը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.49-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:

ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչությունում կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ