News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Երեւանի Ղ. Սարյանի անվան արվեստի եւ երաժշտական դպրոցում ունկնդրել են Երեւանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ Քամիլ Սեն-Սանսի «Կենդանիների շքահանդես» սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։ Համերգին մասնակցել են նաեւ ժողգործիքների դասարանների աշակերտները՝ յուրովի ներկայացնելով ֆրանսիացի ժամանակակից երգահանների ստեղծագործություններ։

Համերգին ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Ղ. Սարյանի անվան արվեստի եւ երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրերի հետ միասին ծանոթացել է նաեւ գեղարվեստի բաժնի սաների աշխատանքներին, որոնք եւս ֆրանսիական մոտիվներով էին։

Տպել
Ամենաշատ