News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանում զինված հարձակման է ենթարկվել նախկին պատգամավոր Ադնան Յըլդըզը, ով փորձել է ընտանիքի անդամների հետ նստել մեքենա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ի առավոտյան, երբ «Մայր հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Ադնան Յըլդըզը տնից ընտանիքի անդամների հետ դուրս է եկել եւ փորձել նստել մեքենա, այդ ընթացքում մոտոցիկլետով անցնող 2 հոգի կրակ են բացել նրա ուղղությամբ։

Զինված հարձակման հետեւանքով նախկին պատգամավորի կինն ու դուստրը մահացել են։ Ադնան Յըլդըզը հասցրել է պատասխան կրակ բացել, որի հետեւանքով հարձակվողներից մեկը տեղում սպանվել է, մյուսը՝ վիրավորված ձերբակալվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ