News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի տարածքում ռուսական իշխանությունների գործողությունները հակաօրինական են եւ ուղղված իրադրության հետագա ապակայունացմանը, հայտարարել է Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բերը: Ելույթ ունենալով Վիենայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, նա ասել է, որ Կրեմլն «ուզում է թուլացնել Ուկրաինան եւ Մոսկվայից կախվածության մեջ գցել այն»:

ԱՄՆ ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ ընդգծել են իրենց անհանգստությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Սակայն «իրականում հենց Ռուսաստանն է հրահրում այդ իրադրությունը եւ փորձում օգտագործել այն` որպես Կիեւի իշխանությունների դեմ ճնշում գործադրելու միջոց, հաղորդում է Deutsche Welle-ն:

Դիվանագետի խոսքերով, Ուկրաինայի արեւելքում ծավալված իրադարձություններն առանց Մոսկվայի ակտիվ աջակցության անհնարին կլինեին:

«Դրանք ոչ թե ժողովրդի ծոցից ելած ակտիվիստների զանգվածային ելույթներ են, այլ Կրեմլի հեղինակած հանցագործ գործողություններ»,-ընդգծել է Բերը:

Միաժամանակ ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ երկրներին կոչ է արել պատրանքների զոհ չգնալ: Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի Ուկրաինայում իրադրության կայունացման համար: Այդ նպատակով Մոսկվան, մասնավորապես, պետք է չեղյալ համարի Ղրիմի հակաօրինական միակցումը եւ ԵԱՀԿ առաքելությանը թերակղզի մուտք գործելու հնարավորություն տա, նվազեցնի Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված զինված ուժերի թվաքանակը, դադարեցնի Ուկրաինայում իրադրությունն ապակայունացնելու բոլոր փորձերը եւ պաշտոնապես հայտարարի, որ ոչ մի կապ չունի անջատողականների, դիվերսանտների եւ սադրիչների ձեռնարկած գործողությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ