News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարենցի ծովում գտնվող Կոլգուեւ կղզու վրա գտնվող «Կոլուգեւ» գյուղատնտեսական  արտադրական կոոպերատիվում ավելի քան 900 եղջերու է սատկել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Նենեթական ինքնավար մարզի ղեկավարության մամուլի ծառայությունը:

Կոոպերատիվի գլխավոր անասնաբույժի խոսքով՝ անկման հիմնական պատճառը կենդանիների հյուծումն է եղել, որը արոտավայրերի նվազման արդյունք է:

Մարզի ղեկավարությունում ընդգծում են, որ կոոպերատիվում անասունների գլխաքանակը գերազանցել է նրանց կերակրելու հնարավորությունը: Կենդանիների պոպուլյացիան աճել է վերջին հինգ-յոթ տարիների ընթացքում:

Ինչպես նշվում է, սա այդ կղզում եղջերուների անկման առաջին դեպքը չէ: Նախորդ տարվա գարնանը հյուծվելու արդյունքում այնտեղ հինգ հարյուր կենդանի էր սատկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ