News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Իջեւանի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել Գանձաքար գյուղի բնակիչ Կամո Մարտիրոսյանին, որը թմրանյութ է օգտագործում եւ այն համարում իր համար բալասան:

«Շատ ցավացող տեղեր ունեմ, դեղի պես բան ա, հանգստացնող միջոց ա»,-ասել է նա ոստիկանությունում:

Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ Կամո Մարտիրոսյանն իր տանը մարիխուանա է պահում եւ օգտագործում: նրա տանը խուզարկություն է կատարվել. Հյուրասենյակի պահարանից իրավապահները հայտնաբերել են կանեփի սերմերի բույսի նման հատիկներ, դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ պատուհանագոգին՝ չորացրած կակաչի ծղոտներ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել է, կնիքվել եւ ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Հարուցվել է քրեական գործ, Կամո Մարտիրոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ