News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազությունը Մոսկվայի քաղաքային դատարաններից մեկին խնդրել է «մոգ» Գեորգի Մարտիրոսյանին երեք հաճախորդուհիների կողոպտելու եւ սպանելու համար մեղադրանքով խստացված ռեժիմով գաղութում 25 տարվա ազատազրկման դատապարտել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես արդեն հաղորդվել է, ատենակալները ձայների մեծամասնությամբ արտահայտվել են Մարտիրոսյանին կողոպուտի եւ սպանության երեք դեպքերում մեղավոր ճանաչելու եւ ներողամտության չարժանացնելու օգտին:

Նյութի գործերով, Մարտիրոսյանը տեղեկություններ է ստացել տուժածների մոտ խոշոր գումարների առկայության մասին, այցելել է նրանց բնակարան իբր մոգական ծիսակատարություններ անցկացնելու նպատակով, խմիչքի մեջ հերոին է ավելացրել եւ, օգտվելով կանանց անօգնական վիճակից, թմրադեղի մահացու չափաքանակ ներարկել նրանց: Հետաքննությունը գտնում է, որ այդ կերպ Մարտիրոսյանը ավելի քան 6,5 մլն ռուբլի, ինչպես նաեւ` ոսկեղեն է գողացել: 

Հետաքննության տվյալներով, «հեքիմն» իր ծառայությունները գովազդել է ինտերնետի միջոցով, որոշներն էլ ծանոթի խորհրդով են նրան դիմել: Առավել պահանջարկ է վայելել նրա` հաճախորդի հարստացման ծեսը, որի կատարման համար անհրաժեշտ պայման է եղել զոհի տրամադրության տակ գտնված ողջ կանխիկ միջոցների առկայությունը: Տուժածներից մեկը` Նիժնի Նովգորոդ քաղաքի 21-ամյա մի բնակչուհի, տնից ավտոմեքենայի գնման համար նախատեսված խոշոր գումարն է տարել: Երկրորդ դրվագում 38-ամյա մի կին իր 21-ամյա դստեր հետ Կրասնոդարից Մոսկվա էր ժամանել` մայրաքաղաքում բնակարան գնելու մտադրությամբ:

Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել «մոգ» Մարտիրոսյանին 

«Հեքիմ» Մարտիրոսյանը ծիսակատարությունների ժամանակ սեռական կապի մեջ է մտել աղջիկների հետ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ