News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին հայտարարել է, թե Թուրքիայում քրդական հարցի կարգավորման նախաձեռնության վերջում Աբդուլլահ Օջալանն ազատ է արձակվելու։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Bugun պարբերականը, Մեսուդ Բարզանին Sky News-ի հետ հարցազրույցում խոսել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, այդ թվում անդրադարձել Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանին։

«Թուրքիայում խաղաղության գործընթացի նախաձեռնության ավարտին մոտ Աբդուլլահ Օջալանն ազատ է արձակվելու։ Օջալանին ազատ արձակելու հնարավորությունն իմ ձեռքում լիներ, առանց մի վայրկյան մտածելու նրան ազատ կարձակեի»,-ասել է Բարզանին։

Հիշեցնենք, որ PKK-ի  առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։

Տպել
Ամենաշատ