News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաքերները բիտանական Harley Medical կլինիկայի ավելի քան 500 հազար այցելուների տվյալներ են գողացել:

Հաղորդվում է, որ բրիտանական Harley Medical Group ընկերության կայքը, որը միավորում է ավելի քան երեսուն կլինիկաներ, նախորդ գիշեր հաքերային հարձակման է ենթարկվել: Գողացվել են հաճախորդների օնլայն-անկետաները, որտեղ գրանցված են հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ ու ծննդյան ամսաթվի մասին տեղեկություններ, հաղորդում է Daily Mail-ը:

Ընկերության ղեկավարությունն արդեն հավաստիացրել է հաճախորդներին, որ կլինիկական ու ֆինանսակաան տվյալները չեն գողացվել: Ընկերություն կարծում են, որ հարձակման նպատակը գումարներ շորթելն է:

Ինչպես գրում է The Sun-ը, ենթադրվում է, որ հաքերային հարձակման հետեւում ռուսաստանցի հաքերներն են կանգնած, փոխանցում է «Ռոսբալթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ