News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների արտգործնախարարները ապրիլի 14-ի նիստում որոշել են Ուկրաինա առաքելություն ուղարկել՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Լեհաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում օգնություն ցուցաբերելու համար Ուկրաինա առաքելություն կուղարկվի, որն առաջարկել են Լեհաստանը, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան», - ասված է հաղորդագրությունում:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Եվրոպացի փորձագետներն Ուկրաինա կմեկնեն արդեն առաջիկա օրերին, իսկ առաքելությունը աշխատանքը կսկսի հունիսին:

 «Իրավիճակը գնալով վատթարանում է ու առաջիկա օրերին կարող է առավել դրամատիկ դառնալ», - ասել է Սիկորսկին:

ԵՄ-ն անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում նման առաքելություն ուղարկել էր Վրաստան՝ 2008թ. օգոստոսին Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ