News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր OdaTV կայքը խիստ քննադատության է ենթարկել հայտնի պարբերական Milliyet-ին՝ իշխանությունների խոսափողը լինելու եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հրահանգներով շարժվելու համար։

OdaTV կայքն իր հերթական հրապարակումը վերնագրել է. «Milliyet. Հողը վրան թեթեւ լինի»։ Հրապարակման մեջ OdaTV կայքը հարց է տվել, թե որքան պետք է շարունակվի իրեն անկախ թերթ համարվող Milliyet-ում իշխանության ձայնով խոսելը։

OdaTV կայքում մեջբերվել է «Մեծ կաշառք» գործողության հետ կապված Milliyet-ի հրապարակումից հատված. «Թուրքիայում անկայություն հրահրելուն ուղղված Գյուլենի շարժման կողմից իրականացված դեկտեմբերի 17-ի (Մեծ կաշառք-խմբ) գործողությունից հետո Ստամբուլի ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում եւ կադրային ցնցումներ են տեղի ունենում»։՜

Տպել
Ամենաշատ