News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում սիրիահայերին տրամադրվող աջակցության շրջանակներում, 228 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, եւս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների տրամադրումը:

Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաեւ վերջինների զբաղվածության հարցը: Երեւանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաեւ հրատապ օգնություններ:

 

Տպել
Ամենաշատ