News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2014թ. առաջին եռամսյակում ռուսական տնտեսության աճը կազմել է 1%, ՌԴ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Տնտեսական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Նախնական տվյալով՝ տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով 1%-ի», - վարչապետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Մեդվեդեւը հաստատել է, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը հանգեցրել է բյուջետային սպասվող մուտքերի կրճատմանը՝ ներառյալ շահութահարկը, եւ այս միտումն ամենուր է:

 «Միաժամանակ, տարածաշրջանների առաջ ծառացած խնդիրները ծախսային պարտավորությունների ավելացում են պահանջում,- նշել է  վարչապետն ու հավելել. «Մի շարք դեպքերում դա հանգեցնում է պարտքային բեռի ավելացման: Ֆիննախը պետք է առաջարկներ ներկայացնի տարածաշրջանային եւ մունիցիպալ ֆինանսների համակարգերի հավասարակշռման վերաբերյալ»

Վարչապետը նշել է, որ առաջարկներ է ակնկալում նաեւ ՌԴ սուբյեկտների ներկայացուցիչներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ