News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հուսեյն Դեհգանիի հետ:

ԱՊԱ—ն, վկայակոչելով «Մեհրը», հայտնում է, որ Հասանովը իրանցի գործընկերոջը վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքում իսրայելյան բազաներ չեն տեղակայվի:

Հոգուն մեղք անելով՝ ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքից՝ ոչ ջրից, ոչ ցամաքից, ոչ մի վտանգ չի սպառնում. «Սա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն է: Մենք մշտապես միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում բացահայտ հայտարարում ենք այս մասին:  Ադրբեջանի Սահմանադրությունում նշված է, որ մեր տարածքում չի կարող երրորդ երկրի ռազմաբազա տեղակայվել, եւ ոչ մի ուժի թույլ չենք տա հարձակվել հարեւանների վրա՝ օգտագործելով ադրբեջանական հողերը»:

Հիշեցնենք, մինչեւ վերջերս Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմաբազան էր տեղակայված, որը հեռացավ վարձավճարի հետ կապված անհամաձայնության համար: Այս համատեքստում Հասանովի պնդումների արժանահավատության մասին թող դատի իրանական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ