News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-մարտի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,7%-ով՝ կազմելով 719.1 մլն խմ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում իրացվել է 674 մլն խմ, ինչը 5%- ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ 30,5%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 212.7 մլն խմ: 8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների եւ 2,7%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 105 մլն խ.մ եւ 85.3 մլն խ.մ:

2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 3,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 48.9 մլն խ.մ եւ 222 մլն խ.մ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ