News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին Ուկրաինայի արեւելքում ծավալվող անջատողական հուզումներին առնչություն ունենալու մեջ է մեղադրել եւ այդ երկրի համար խնդիրներ ստեղծելու քաղաքականության դարարեցման կոչ հղել Մոսկվային: Հայտարարությունը հնչել է Լյուքսեմբուրգում` ԵՄ 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարների մակարդակով խորհրդի մեկնարկից առաջ:

«Ռուսաստանի դրսեւորած վարքագիծը եւ տեղում ընթացող իրադարձությունները մեկնաբանության կարիք չունեն: Մենք սկզբունքորեն չենք հրապարակում հետախուզական տվյալները, բայց կարծում եմ` ակնհայտ է, որ Ռուսաստանի ձեռքերը թաթախված են դրանում»,-ՈՒՆԻԱՆ գործակալության վկայակոչմամբ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքերով, դաշինքը բավականաչափ հետախուզական տվյալներ ունի, որոնք Ուկրաինայի արեւելյան շրջաններում եւ ռուս-ուկրաինական սահմանի համապատասխան մասի երկայնքով, որտեղ շուրջ 40 հազար ռուս զինծառայողներ են կենտրոնացված, Ռուսաստանի ծավալած ակտիվ գործունեության մասին են վկայում:

«Ռուսաստանը պետք է  դադարեցնի խնդիրներ ստեղծել Ուկրաինայի համար եւ դրանց լուծման մասնակիցը դառնա»,-հայտարարել է Ռասմուսենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ