News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրիմի բռնակցումն ամենից առաջ Ռուսաստանին է վնասում՝ քայքայելով երկրի տնտեսությունը եւ Արեւմուտքում նրա դեմ հակառակորդների համախմբելով:

Forbes-ում հրապարակված հոդվածում նման տեսակետ է հայտնել Լեքսինգտոնի ինստիտուտի հիմնադիր, նախկինում Ջորջթաունի համալսարանի դասախոս Լորեն Թոմփսոնը:

Թոմփսոնը Մոսկվայի համար նման գործողությունների  5 բացասական հետեւանք է առանձնացնում: Նախ, ըստ նրա, Ռուսաստանի տնտեսությունը, որը «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի տնտեսությունների մեկ տասներորդն է», շարունակում է թուլանալ:

Նա նշում է, որ ԱՄՀ-ն այս ամիս Ռուսաստանի 2014թ. տնտեսական աճի կանխատեսումը 2%-ից նվազեցրել է մինչեւ 1,3%-ի: ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ պատժամիջոցների շարքը կարող է տնտեսապես հարվածել Ռուսաստանին եւ նախկին Խորհրդային միության երկրներին: 

Երկրորդ հերթին, կարծում է փորձագետը, ռուսական գազի հիմնական գնորդ ԵՄ-ն սկսել է այլընտրանքային աղբյուրներ փնտրել էներգամատակարարումների համար:

«Եվրոպան բնական գազի  30%-ն ստանում է Ռուսաստանից, սակայն տեսնելով, որ Պուտինն անցյալում արդեն օգտագործել է մատակարարումն անջատելու սպառնալիքը՝ որպես քաղաքական ազդակ, այժմ եվրոպացիները վախենում են, որ իրենք խոցելի կլինեն, եթե էներգիայի այլ աղբյուրներ չգտնեն», - նշվում է հոդվածում:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն այժմ սկսել է եռանդով յուրացնել Եվրոպան: Ավելին, Ղրիմում Ռուսաստանի ագրեսիան կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի միջուկային ներուժի կրճատման նկատվող միտումը: 

«Մոսկվային այժմ սպառնում է ամերիկյան թարմացված միջուկային ներուժին բախվելու հեռանկարը», - նշում է վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Ղրիմը բռնակցելու եւս մեկ հետեւանք է ՆԱՏՕ-ի աշխուժացումը: «Վլադիմիր Պուտինն ավելի շատ բան արեց դաշինքի համերաշխությունն ամրապնդելու համար, քան ամերիկացի պաշտոնյաների երկու տասնամյակ շարունակվող ճառերը», - նշել է Թոմփսոնը:

Փորձագետը կարծում է, որ Պուտինը Ղրիմի բռնակցումը ծրագրելիս հաշվի չի առել այս բոլոր հետեւանքները:

«Հավանաբար, Պուտինը մտածել է, որ Ղրիմն այնքան փոքր է եւ այնքան մոտ տանը, որ Արեւմուտքի արձագանքը հարաբերական մեղմ կլինի: Դրա փոխարեն նա բախվեց արեւմտյան երկրների կտրուկ արձագանքին, որը բացասական կազդի ռուսական տնտեսության, անվտանգության վրա», - նշել է Թոմփսոնը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ